Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-֊ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չի համարում։ Այսօր, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանը իր համար քաղաքական հակառակո՞րդ է. ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ...ոչ, ոչ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միևնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի:
Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։
Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջանի 6 քաղաքներում այսօր առավոտյան կրթական և այլ հաստատություններից, թանգարաններից ու թատրոններից մարդիկ տարհանվել են՝ ականապատման մասին հաղորդման պատճառով: Մոտ 50 հազար երեխաներ, 3 հազար 500 ուսուցիչներ և աշխատողներ դրսում են հայտնվել մինչև 22 աստիճան ցրտի պայմաններում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...